Փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը. բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։