Մարտի 27-ի երեկոյան ՀՀ ոստիկանություն է դիմել 1979 թ. ծնված մի կին՝ ահազանգելով, որ մարտի 24-ի գիշերը ժամը 3-4-ն ընկած ժամանակահատվածում իրեն բռնաբարել են:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, թե ում մասին է խոսքը: Տղամարդը, ըստ ՀՀ ոստիկանության, բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ցուցմունք տվել՝ հրաժարվելով իրեն վերագրվող մեղադրանքից: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել, որ այդ կինը զբաղվում է գումարի դիմաց ինտիմ ծառայություններ մատուցելով: Իսկ երեկ դիմել է ոստիկանություն, քանի որ մարտի 24-ին իր ծառայություններից օգտված տղամարդը չի վճարել պահանջված գումարը: Այս կերպ մարմնավաճառ տիկինը որոշել է պատժել տղամարդուն: