Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում: Հեղինակել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։
Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, մուլտֆիլմեր: «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները եւս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։
2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է նաև Գիրք նվիրելու օր: Ամեն տարի այս օրըմեկնարկում է գրքի տոնավաճառը: