ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այս թեմայով
Լրահոս
19
Փետ
Այսօր 19:18Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը. ԱԱԾ (տեսանյութ)
Այսօր 19:14Ավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ գողացած 22-ամյա գրպանահատը բերման է ենթարկվել (տեսանյութ)
Այսօր 19:11ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Անդրեա Վիկտորինը' Ատոմ Ջանջուղազյանին
Այսօր 19:07Արմեն Թավադյանին կալանավորելն ազատ խոսքը լռեցնելու փորձ է. պաշտպան
Այսօր 19:00Կոնկրետ մարդիկ քանդում են մեր բանակը. ազատամարտիկ
Այսօր 18:572019-ին նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը
Այսօր 18:50Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ գումար
Այսօր 18:41Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար» միջոցառմանը
Այսօր 18:37ԱՄՆ դեսպանատունը կթարմացնի Ազգային գրադարանի և Մանկական ազգային գրադարանի հավաքածուները
Այսօր 18:29Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան բնակիչները կատարել են պետական-հասարակական ունեցվածքի գողություն (տեսանյութ)
Այսօր 18:22Ավտովթար Արարատի մարզում․ վիրավորների մեջ է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Այսօր 18:20Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող փոքրիկների համար կարդացել է «Խոսող ձուկը» հեքիաթը (լուսանկարներ)
Այսօր 18:18Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արմաշ համայնքի գրադարանին (տեսանյութ)
Այսօր 18:13Վլադիմիր Պուտինը խոսել է իր աշխատավարձի չափի մասին
Այսօր 18:10Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Այսօր 18:05Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն․ ՔՈ
Այսօր 18:02«Արմավիր» ՔԿՀ-ում ինքնավնասում անողը բուժանձնակազմի հսկողության տակ է. մանրամասներ
Այսօր 18:00«Իմ քայլը» հիմնադրամը հաստատել է 48 ուսանողի ֆինանսավորումը՝ արտերկրում ուսանելու նպատակով
Այսօր 17:57Մասիսում 5,5 կգ քաշով փոքրիկ «հսկա» է ծնվել
Այսօր 17:55Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում
Այսօր 17:45Տնտեսական հանցագործությունների և պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են
Այսօր 17:37Հայկ Մարությանը կարդում է Հովհաննես Թումանյանի «Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ» բանաստեղծությունը
Այսօր 17:35ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը
Այսօր 17:23Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Այսօր 17:10«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի
Այսօր 16:55Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը
Այսօր 16:53Այս տարի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը (տեսանյութ)
Այսօր 16:45Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Այսօր 16:37Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են
Այսօր 16:30Ով և որքան է «փախցրել» պետական բյուջեից. Մաս III
Այսօր 16:25«Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ արձանագրեմ ևս մի քանի իրողություն»
Այսօր 16:15Դեսպանության նախաձեռնությամբ հայ ուսանողներ և հաշմանդամություն ունեցող երեխաներ այցելել են ԱՄԷ
Այսօր 16:04Գնանկումով պետք է ոչ թե ուրախանալ, այլ անհանգստանալ․ որն է ձվի էժանացման պատճառը
Այսօր 16:00Ռուստամ Բադասյանը Դեբորա Գրիզերի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարում համագործակցության հարցը
Այսօր 15:53Թագուհին արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին արգելել է փող վաստակել իրենց տիտղոսներով
Այսօր 15:49Երգչուհի Ադելը բղավել ու հայհոյել է. պապարացիները հասցրել են լուսանկարել նրան այդ վիճակում
Այսօր 15:45ԱԱՏՄ-ի 21 աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
Այսօր 15:40Իլհամ Ալիևը Մյունխեն էր գնացել շոու անելու, այլ ոչ թե բանակցելու ԼՂ հակամարտության շուրջ
Այսօր 15:37Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը
Այսօր 15:35 Արթուր Բաղդասարյանը և Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից
Այսօր 15:33Այս հունվարին ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ հունվարի համեմատ. ՊԵԿ նախագահ
Այսօր 15:30Համացանցի ամենառոմանտիկ և առեղծվածային զույգի լեգենդար երգի շքեղ կատարումը
Այսօր 15:22Jetman-ի օդաչուն ռեակտիվ ուսապարկով գրեթե 2 կիլոմետր օդ է բարձրացել Դուբայում (տեսանյութ)
Այսօր 15:19Արմավիրի մարզի բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն. դրամ գումար
Այսօր 15:13Կարդացե՛ք և չսխալվե՛ք. ՀՅԴ-ականները գիրք նվիրեցին նախարարին (տեսանյութ)
Այսօր 15:07Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
Այսօր 15:02«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված
Այսօր 15:00Ովքե՞ր են ՀՀ հպարտ քաղաքացիները․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)
Այսօր 14:55Անհայտ անձը հափշտակել է Դադիվանքի գանձանակը
Այսօր 14:53«Այս շենքը վերածվելու է Աֆրիկայի շենքերից մեկի. վերահսկողություն չկա»
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ »
Ամենադիտված
Դիտվել է 59108 անգամՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am
Դիտվել է 27496 անգամԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ)
Դիտվել է 26194 անգամԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)
Դիտվել է 23597 անգամԱրցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին
Դիտվել է 23240 անգամ«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը
Դիտվել է 23170 անգամԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան
Դիտվել է 20699 անգամՈվ է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)
Դիտվել է 16520 անգամ«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Դիտվել է 15344 անգամ«Միասին». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի «վալենտինյան» լուսանկարները
Դիտվել է 13951 անգամՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հետադարձ կապ
Մեր մասին
Գովազդատուներին
© 2011-2019 Lurer.com Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Lurer.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Lurer.com-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: