GoAir ավիաընկերության ինքնաթիռի շարժիչն սկսել է այրվել թռիչքից առաջ, հայտնում էThe Independent-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը պետք է իրականացներ դեպի հնդկական Բանգալոր քաղաք թռիչքը:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ, հավանաբար, հրդեհի պատճառն է եղել շարժիչի մեջ ընկած թռչունը:
Հրդեհը շուտափույթ մարվել է, ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են օդանավից: Նշվում է, որ տուժածներ չկան, իսկ չվերթը իրականացվել է 4 ժամ անց: