Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1.8 կիլոմետր օդ է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել է թռիչքի տեսագրությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Jetman-ի օդաչուն նախ ջրի վրա հինգ մետր բարձրությամբ թռել է Ջումեյրա լողափին եւ մոտավորապես 100 վայրկյան օդում կախված մնացել՝ ցուցադրելով թռիչքը կառավարելու ունակություն, ինչից հետո նա վերադարձել է թռիչքային գոտի: Այնուհետեւ Ռեֆետը կրկին օդ է բարձրացել եւ սկսել թափ առնել՝ ուղղություն վերցնելով դեպի ափի մերձակա երկնաքերները: Նրան հաջողվել է հասնել թռիչքի 240 կիլոմետր/ժամ միջին արագության: Ռեֆետը 100 մետր բարձրություն է թռել ութ վայրկյանում, 200 մետր՝ 12 վայրկյանում, 500 մետր՝ 19 վայրկյանում եւ 1 կիլոմետր՝ 30 վայրկյանում: Նրան հաջողվել է ծովի մակերեւույթից վեր բարձրանալ 1.8 կիլոմետր:
Իջնեով 1.5 կիլոմետր բարձորություն, Ռեֆետը բացել է պարաշյուտը: Շուտով նա վերադարձել է գետին: Նշվում է, որ թռիչքը տեւել է 3 րոպե: «Դա առաջին դեպքն է, երբ Jetman-ի օդաչուն համատեղել է ոչ մեծ բարձրության վրա անվտագ առկախումը եւ մեծ բարձրության վրա կատարյալ օդանավավարությունը մեկ թռիչքի ժամանակ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: