Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ տեղեկացնում է TASS-ը:
Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող է ավարտվել մեկ րոպեում: Նշվում է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաև տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:
Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում է վիրուսի մանրէահիմքերը: