Լոնդոնյան մարզահամալիրում աղջկան խնդրել են ծածկվել սրբիչով, քանի որ մյուս այցելուները նրա հագուստ համարել են չափազանց սեքսուալ, հայտնում է The Sun-ը:
24-ամյա Քարիեր Նիկոլ Բերնարդոկին (Carer Nicole Bernardocchi) լողալիս է եղել լողավազանում իր սև, կոնքերի հատվածում երկար կտրվածքներով լողազգեստով: Նա այդ լողազգեստով էլ իր փեսացուի և եղբոր հետ գնացել է շոգեբաղնիք:
Այդտեղ էլ նրան մոտեցել է մարզահամալիրի աշխատակիցը և հայտնել, որ այցելուները բողոքում են նրա լողազգեստից և ցանկանում են, որ նա իրեն ծածկի սրբիչով:
Աղջիկը շոկի մեջ է ընկել: Քարիերը հրաժարվել է կատարել նրանց պահանջ-խնդրանքը և լքել է համալիրն իր ընկերոջ ու եղբոր ուղեկցությամբ:
«Եթե ես սեքսուալ մարմին ունեմ, դա չի նշանակում, որ իմ տեսքը չի համապատասխանում լողավազանի համար»,- ասել է նա:
Նշվում է, որ մարզահամալիրի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ միջադեպի վերաբերյալ: