Մոսկվայում ավազակը փորձել է փախչել ոստիկաններից՝ իջնելով միմյանց կապված սավաններով, սակայն այն պոկվել է և նա ընկել է գետնին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Life Shot Telegram ալիքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները եկել են տղամարդու տուն, ով կասկածվում էր գողության մեջ:

Վախենալով բերման ենթարկվելուց՝ տղամարդը փորձել է փախչել պատուհանով և սկսել է իջնել 12-րդ հարկից: Սակայն մի քանի մետր իջնելուց հետո «պարանը» կտրվել է: Ավազակը ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: