Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելիներ, ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Ինստագրամ կայքում և իմ անունից հայտեր է ուղարկում և հաղորդագրություններ գրում տարբեր անձանց: Տեղեկացնում եմ, որ այն ինձ հետ կապ չունի, խնդրում եմ իրազեկ լինեք: Այս մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանությանը»: