ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում բնակվող դայակը փորձել է սելֆի անել ատրճանակի հետ և պատահաբար կրակել է 10-ամյա տղային, ում խնամում էր:
New York Post-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: 19-ամյա Քեթլին Սմիթը (Caitlyn Smith) խնամում էր իր 10-ամյա զարմիկին, երբ գտավ ատրճանակն ու սկսեց դրա հետ լուսանկարվել:
Լուսանկարվելու պահին էլ նա պատահաբար կրակել է երեխայի որովայնին: Տղան հոսպիտալացվել է ծանր վիճակով: Փետրվարի 26-ին արդեն երեխան վիրահատության է ենթարկվել: Բժշկների խոսքով՝ նա շուտով ոտքի կկանգնի:
Նշվում է, որ Սմիթին մեղադրանք է առաջադրվել անչափահասին ծանր վնասվածքներ հասցնելու համար: Փետրվարի 28-ին տեղի կունենա նրա գործով դատավարությունը: