Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական շարժման» համաժողովը, որին մասնակցում են 20-ից ավելի սոցիալական նախաձեռնություններ և միություններ։
Ազգային, հոգևոր արժեքների պահպանության, ազգային ճակատի հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանն իր ելույթում ասաց, որ իրենց կառույցը ևս միացել է շարժման գործունեությանը և աջակցելու ու տեղեկատվություն է տարածելու այն խախտումների վերաբերյալ, որոնք կատարվում են Հայաստանում:
Նրա խոսքով՝ «Սոցիալական շարժումն» այս մի քանի ամիսների ընթացքում ցույց է տվել, որ այն պետք է, քանի որ մեր ժողովուրդն անպաշտպան է. «Ամեն ձևով պետք է կանգնել ժողովրդի կողքին, որպեսզի օգնենք նրանց: Մենք ունենք շատ վտանգներ և խնդիրներ, որոնց մասին քիչ են արտահայտում և բարձրաձայնում: Հրապարակումներից գիտենք, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները գործում են Հայաստանում, կատարում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ առանց մեր կառույցներին տեղյակ պահելու, սակայն նրանք իրավունք չունեին թույլատրելու»,- նշեց Ամարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում