«Այս շարժումը վստահաբար հաջողություն է ունենալու»,- նման կարծիք հայտնեց  ՀՀ կրթության և գիտության  նախկին նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը՝ «Սոցիալական շարժման» 2-րդ ընդլայնված համաժողովի ժամանակ՝ անդրադառնալով շարժման կարևորությանը։

 

Նա նշեց, որ բազմամարդ դահլիճն արդեն իսկ վկայում է շարժման խիստ կարևորության մասին. «Մինչ այժմ չեն լուծվել մեր ժողովրդի սոցիալական խնդիրները։ Դահլիճի բազմամարդ լինելը հենց դրա վկայությունն է։ Դուք նախկինում միայնակ եք եղել Ձեր խնդիրների հետ միասին։ Հիմա ամեն ինչ փոխվել է, քանի որ շարժումը միտված է այդ խնդիրները բարձրաձայնելուն և կարգավորելուն»։