Մարտի լույս 1-ի գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Այս մասին հայտնում է tesankyun.am-ը:
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ գնդակոծությունը եղել է գիշերվա 3-ին, 4-ին, տեւել շուրջ 2 ժամ։ Ադրբեջանական գնդակներից մեկը վնասելէ Ոսկեպարի բնակիչ Արտո Սարուխանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։