Բեռլինալեի գլխավոր մրցանակը' «Ոսկե արջ», ստացել է ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Չարություն գոյություն չունի» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ռեժիսորն անձամբ չի կարողացել ժամանել արարողությանը, քանի որ նրան 2017 թվականից արգելված է լքել Իրանը: Ռասուլոֆի փոխարեն մրցանակը ստացել է նրա դուստրը:
Օպերատորական աշխատանքի համար «Արծաթե արջ» է ստացել Իլյա Խրժանովսկու և Եկատերինա Էրտելի «Դաու: Նատաշա» ֆիլմը, որի ցուցադրությունը Ռուսաստանում արգելվել է դրանում պոռնոքարոզչություն գտնելու պատճառով:
Բեռլինի միջազգային 70-րդ կինոփառատոնը անցկացվում է Բեռլինում փետրվարի 20-ից: Դրան մասնակցել է 18 ֆիլմ: