Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կովկասյան զտարյուն հովվաշուն է նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

«Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն:

Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)»,- հրապարակված լուսանկարին կից գրել է վարչապետը: