Նոր իշխանությունները հաճախ են պարծենում երկրում թափ հավաքած ասֆալտապատման աշխատանքներից, սակայն, պետք է նշել, որ այս ոլորտում դեռևս առկա են լուրջ խնդիրներ: Հարցականի տակ է պայմանագրերի կնքման թափանցիկությունը, ինչպես նաև` կատարված աշխատանքների որակները: Խնդիրը հատկապես ակնհայտ է դարձել նախորդ տարվա ավարտին Վանաձորում: Ասֆալտապատման համար համայնքային և պետական բյուջեից համատեղ նախապես հատկացվել էր 160 միլիոն դրամ, սակայն մրցույթը շահած կազմակերպությունն այն խոստացել էր իրականացնել 99 միլիոն դրամով: Մրցույթը շահել են, խոստացել, որ մարզկենտրոնը կունենա բարեկարգ ճանապարհներ, սակայն վանաձորցիների՝ առանց փոսերի փողոցներ ունենալու երազանքն այդպես էլ թողել են օդում կախված: Տեղեկացնենք, որ փողոցների ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը շահել են «Ֆուլ տրաստ» և «Բիդեք» ընկերությունները: Այս պահին ընկերություններին վճարվել է կատարված աշխատանքի 60 տոկոսի դիմաց, չնայած, որ կատարվել է աշխատանքի միայն 30 տոկոսը, այն էլ` թերի:
Ուշագրավ է նաև, թե ովքեր են հաղթում ասֆալտապատման մրցույթներում Նոր Հայաստանում: Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել է Գյումրի քաղաքի արևմտյան օղակային շրջանցող ճանապարհը։ 3.5 կմ ճանապարհը կառուցելու իրավունք մրցույթի արդյունքում շահել է «Ախուրյանի Կոպշին ՍՊԸ-ն:
Վերջինս շահել է նաև հետևյալ տենդեռները.
Սյունիքում մրցույթի հաղթողները նույնպես հետաքրքիր են: Սիսիան քաղաքի Խանջյան (800 մետր քառակուսի, արժեքը` 6 մլն. 624 հազար դրամ, իրականացնում է «Ճանշին տեխնախ» ՍՊԸ-ն:
Իշխանասար-Սիսիան ճանապարհի նոր գերեզմանատան հատված եւ հարակից հրապարակ (1500 մետր քառակուսի, արժեքը` մոտ 131 միլիոն 206 հազար դրամ, իրականացնում է Սիսիանի «ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Ինչպես հայտնի է, «Սիսիան Բուատ» ընկերության սեփականատերերը ժամանակին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էր ու նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն, անցած տարի՝ ՏԿՏՏՆ-ի հետ ապրիլի 1-ին պայմանագիր կնքելուց ամիսներ անց, Նաղդալյանը հայտարարեց, թե իբր այն վաճառել Է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին։ Ուշագրավն այն է, որ Նաղդալյանը այն վաճառել է ապրիլյան քառօրյայից ամիսներ անց, երբ պարզ է դարձել, որ ընկերությունն ըստ պատշաճի չի նորոգել Անգեղակոթ-Նախիջեւան եւ Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհները, որի համար հենց ապրիլի 1-ին պայմանագիր էր կնքել նախարարության հետ: Ի դեպ, այս ամենը հենց ապրիլյան քառօրյայի ժամանակ է պարզվել:
Ադոնց-Մյասնիկյան խաչմերուկից Արամ Մանուկյան-Շահումյան խաչմերուկ-թիվ 4 դպրոցի հատված (872 մետր, նախագծային արժեքը 20 միլիոն, իրականացնում է «Հիդրո» ՍՊԸ-ն) փողոցներում եւ փողոցների հատվածներում: