Շարունակում ենք ներկայացնել Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամներից նրանց, ովքեր առավել ուշագրավ են՝ նախկինում կամ ներկայումս իրենց զբաղեցրած պաշտոններով:
 
Ալեքսան Լուլիկյանը Արաբկիրում հանձնաժողովի անդամ է «Այո»-ի շտաբից, ի դեպ նա ժամանակին ունեցել է հանձնաժողովներում աշխատելու փորձ, եղել է հանձնաժողովի անդամ ՀԱԿ-ից:
 
Արաբկիրում հանձնաժողովի նախագահ է Արեն Մանուկյանը, ում հետ կապված նույնպես ուշագրավ տեղեկություններ կան, հատկապես՝ կապված նրա ՀԱԿ անցյալի հետ: Արեն Մանուկյանը «Հանուն գիտության զարգացման» 2004 թվականի նախաձեռնության անդամ է, ինչպես նաև ՀԱԿ անդամ: Արեն Արամի Մանուկյանը նաև 2013թ մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակով՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը: Նա ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի որդին է:
 
Արաբկիրում հանձնաժողովի նախագահ է նաև Մաղաքյան Լեռ-Լևոնը, ով նույնպես ՀԱԿ անդամ է: 2013 թվականին նա Արաբկիրում ՀԱԿ տարածքային խորհրդի անդամ էր:
 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Այո»-ի շտաբի կողմից հանձնաժողովի նախագահ է Ահարոնյան Ալբինան, ով 2018թ. դեկտեմբերի 3-ին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
 
Քանաքեռ-Զեյթունում «Այո»-ի կողմից հանձնաժողովի նախագահ է նաև Արթուր Գևորգյանը, ով նույնպես ՀԱԿ անդամ է: