Puma գերմանական սպորտային ապրանքանիշը մեղադրվում է նացիզմի մեջ, քանի որ ընկերության կողմից արտադրված սպորտային կոշիկները հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի դիմանկարը, հայտնում է Еsquire-ն։

Խոսքը Storm Adrenaline մոդելի մասին է՝ 2019-ի աշուն-ձմեռ հավաքածուից: Սպորտային կոշիկներին վերևից նայելիս թվում է, որ դրանք նման են Հիտլերի դիմանկարին, ով ուներ թեք սանրվածք և կարճ բեղեր:

Թերևս այս փաստը նման ուշադրություն չէր գրավի, եթե չլիներ ապրանքանիշի պատմությունը: Puma-ի հիմնադիր Ռուդոլֆ Դասլերը և նրա եղբայր Ադոլֆը աջակցում էին նացիստական ռեժիմին և ՆՍԳԲԿ-ի անդամ էին: Ազգային սոցիալիստները մեծ գումարներ էին ծախսում սպորտի վրա, և նրանց աջակիցները մեծ քանակությամբ սպորտային կոշիկների կարիք ունեին: Այսպիսով, Դասլերները դարձան Հերցոգենաուրախի ամենահարուստ ընտանիքներից մեկը:

Ընկերությունն ինքը որևէ կերպ չի մեկնաբանել այս համեմատությունը: