Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում: Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի: ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով: Ուշագրավ է, թե ի վերջո որքան հողի հարկ են վճարում Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունները և ինչ շահույթ է դա ապահովում պետության համար:
 
 
Օրինակ՝ Շահումյանի ոսկիբազմամետաղների հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում՝ Կապան քաղաքի մոտ: Այն շահագործում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն: Հանքավայրի շահագործման համար «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավանախորդը՝ «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունն է:
Ոլորտում գործող մյուս ընկերությունը «Մեղրաձոր Գոլդ»-ն է: Ահա թե որքան հողի հարկ և պետական բյուջե վճարվող հարկ է տվել այս ընկերությունը վերջին տարիներին.
«Մեղրաձոր Գոլդ»-ի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, Վարդան Մարգարյանն է:
 
Հաջորդը ընկերությունը «Սագամար» ՍՊԸ-ն է, որի սեփականատերն է «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ն, որի հետքը տանում է դեպի օֆշոր:
Ընկերության վճարած հողի հարկի պատկերը բավական հետաքրքիր է: