Շարունակում ենք ներկայացնել Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամներից նրանց, ովքեր առավել ուշագրավ են՝ նախկինում կամ ներկայումս իրենց զբաղեցրած պաշտոններով:

Կենտրոնում «Այո»-ի շտաբի անդամը Տարոն Միրոյանն է, ով նաև Երևանի քաղաքապետարանում աշխատում է որպես խմբակցության փորձագետ և նույնիսկ հասցրել է պարգևատրվել:
 
Նրա եղբայրը՝ Սասուն Միրոյանը, նույնպես «Այո»-ի շտաբի կողմից հանձնաժողովի անդամ է և նույնպես Կենտրոն վարչական շրջանում: Նրա ՖԲ էջում նշված է, որ խորհրդական է Ջրային կոմիտեում:
 
Կենտրոնում «Այո»-ի կողմից հանձնաժողովի նախագահ է նաև Միքայելյան Սամվելը, ով նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների և հաշվառման հավաքագրման բաժնի պետն է:
 
Կենտրոնում «Այո»-ի կողմից հանձնաժողովի քարտուղար է նաև Նախոյան Ժաննետան, ով 2016-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանում` որպես գլխավոր մասնագետ և բազմիցս պարգևատրվել է:
 
Կենտրոնում «Այո»-ի կողմից հանձնաժողովի նախագահ է Սարուխանյան Ռուզաննան, ով հանդիսանում է Անդրանիկ Մարգարյանի անվան թ.29 ավագ դպրոցի տնօրենը: