ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու մասին պաշտոնական հայտարարություն կանի: Այդ մասին հաղորդում է L'Equipe-ը՝ ավելացնելով, որ հայտարարությունը կարվի մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսի ժամանակ:
Նաև ՈՒԵՖԱ-ն կարող է հայտարարել ազգային առաջնությունները ընդհատելու մասին:
Մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսին մ,ասնակցելու են ՈՒԵՖԱ-ի 55 ասոցիացիաների ներկայացուցիչները: Միջոցառումը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի միջոցով: