Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:
Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել և ինքը կմեկուսացվի առաջիկա երկու շաբաթը: Նրա նախանշանները նկարագրվում են առավել մեղմ:
Կանադայի վարչապետի առողջական վիճակը դրական է գնահատվում, առանց նախանշանների, սակայն նրա գրասենյակը տեղեկացնում է, որ վարչապետը կաշխատի հեռակա կարգով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: