ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Միշտ մտածել եմ թե ինչու որոշ մասնագիտություններ չեն արժանանում պատշաճ գնահատանքի, թե տնտեսական իմաստով, թե հանրության կողմից: Սա իհարկե կապված է ժամանակահատվածի, առավել պահանջարկ և հարուստ շրջանառություն ունեցող ոլորտների հետ:
Ինչքան էլ տարօրինակ է, բայց աշխարհը առողջապահության, սննդամթերքի, ազգային անվտանգության ոլորտի աշխատողներին այպիսի տագնապային օրերի արդյունքում է պատշաճ կերպով գնահատում:
Կրկին ու կրկին անգամ շնորհակալ ենք, Ձեր անձնվեր կերպով կատարած աշխատանքի համար»։