Այն փաստը, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստված մարդիկ պաշտպանված են COVID-19- ով վարակվելուց կամ ավելի մեղմ են տանում, ճիշտ չէ, հայտնում է Առողջապահության համաշխարհաին կազմակերպությունը, գրում է ria.ru֊ն:

 

«Այս փաստի հավաստիության վերաբերյալ որևէ գիտական ապացույց չկա», - ասել է ԱՀԿ խոսնակ Թարիկ Յազարևիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց համաճարակով նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին: Աշխարհում արդեն վարակված է ավելի քան 234 հազար մարդ, մահացել է գրեթե 10 հազար մարդ: