Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոն մարդաշատ է՝ չնայած նախօրեին խստագույն սահմանափակումներով կարանտինի հայտարարությանը: Այդ մասին հայտնում է BBC-ն։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել հասարակությանը պահպանել կարանտին, այլապես «ավելի շատ մարդիկ կմահանան»:
Սոցցանցերի օգտատերերը հրապարակել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ չեն հետևում կարանտինին, և որ հասարակական տրանսպորտը նույնպես մարդաշատ է։