Չորեքշաբթի օրը է Ուբեյ նահանգի տրանսպորտային մարմնի ղեկավարի տեղակալ Վան Բենցզյուին մամուլի ասուլիսում հայտնել է, որը կորոնավիրուսային համաճարակի բռնկման կենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի հետ առևտրային թռիչքները ապրիլի 8-ից մասնակիորեն կվերականգնվեն՝ բացառությամբ միջազգային և դեպի Պեկին չվերթների՝ տեղեկացնում է ria.ru-ն։

«Ապրիլի 8-ի կեսգիշերից սկսած Ուհանի օդանավակայանը կվերսկսի առևտրային ուղևորափոխադրումները: Բացառություն են կազմում միջազգային չվերթները, ինչպես նաև թռիչքները Պեկինից և դեպի Պեկին»,- ասել է Վան Բենցզյուին: