րանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցներում դիմակ չի հագնում, քանի որ պահում է պաշտպանիչ հեռավորությունը: Այս բացատրությունը տվել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Սիբեթ Նդիյայը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կարիք չկա դիմակ ունենալ, եթե մենք պաշտպանիչ հեռավորություն պահպանենք այլ մարդկանց հետ», – ասել է Նդիյայը: Ըստ նրա՝ Մակրոնը միշտ անում է դա, և, հետևաբար, հրաժարվում է լրացուցիչ միջոցներից: