Յոշկար-Օլայում մեղադրանք է առաջադրվել տեղի բնակչուհուն, որը ծննդատնից առևանգել է նորածին աղջկա: Այս մասին մարտի 25-ին հաղորդել է ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությունը:
Քննության վարկածով, մարտի 23-ին, 33-ամյա կինն առևանգել է երեխային՝ ամուսնուն ապացուցելու համար իր հղիության իսկությունը, որի մասին հայտնել էր ավելի վաղ: Դեպքի մասին տեղեկացել են իրավապահ մարմինները:
Քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով («Անչափահասի առևանգում»): Ոստիկաններն առևանգված նորածնին հայտնաբերել են դեպքից մի քանի ժամ անց. երեխան վերադարձվել է ծնողներին:
Կասկածյալը կալանավորվել է: Քրեական հետաքննությունը շարունակվում է: