Պետությունն անհատույց օգնություն կտրամադրի բիզնեսին,այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Վարկերից բացի՝ պետության կողմից նաև ուղիղ օժանդակության ձևեր են լինելու, այսինքն՝ անհատույց օգնություն: Եթե բիզնեսը գտնում է, որ ժամանակավոր դժվարություն ունի և համոզված է, որ վաղը իր գործը շարունակելու է, մեծ հաճույքով վարկ կվերցնի»:
Պատգամավորի պնդմամբ՝ արդեն կան մեծ թվով տնտեսվարողներ, որոնք ամեն օր հետաքրքրվում են, թե վերջնական որոշումը երբ է կայացվելու, որ կարողանան այդ գումարներից օգտվել:
«Իրենց մոտ առայժմ ազատ միջոցներ չկան, և պետությունն ասում է, որ այդ ազատ միջոցները կտա: Դա արտոնյալ պայմաններով վարկ է, ռիսկի մի մեծ մասն այս դեպքում պետությունը վերցնում է իր վրա»:
Անդրադառնալով բանկերում ավանդներ ունեցող քաղաքացիների անհանգստությանը՝ Բաբկեն Թունյանը հավաստիացրեց, որ խուճապի մատնվելու առիթ չկա:
«Բանկային համակարգն ամուր հողի վրա Է, այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ խղճով իրենց գումարները թողնել բանկային համակարգում»: