Ավստրալիայի իշխանություններն ավելի քան երկու անձի մասնակցությամբ հավաքների արգելք են սահմանում՝ կանխելու համար նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է Sidney Morning Herald-ը՝ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին հղումով:
Սահմանափակումները չեն տարածվում ընտանիքի անդամների վրա, նշել է Մորիսոնը: Բացի այդ, հարսանիքի առիթով թույլատրվում է մինչև հինգ, իսկ հուղարկավորության դեպքում՝ մինչև 10 մարդու մասնակցություն:
Բացի այդ, որոշում է կայացվել փակել խաղահրապարակները, մարզադահլիճները և սքեյթ-զբոսայգիները: 70-ից բարձր տարիքի անձանց խորհուրդ է տրվում տանը մնալ, շեշտել է վարչապետը: