Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը տղամարդկանց խորհուրդ է տալիս սափրել իրենց մորուքը, քանի որ այն մեծացնում է կորոնավիրուսով հիվանդանալու հավանականությունը 1000 անգամ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ուսումնասիրությունը հիմնված է այն բանի վրա, թե արդյո՞ք դիմակը կարող է արդյունավետորեն պաշտպանել տղամարդուն՝ կախված նրա մորուքի տեսակից: Գիտնականները հստակ ցույց են տվել իրենց բացահայտումները:
Մասնագետները ցույց են տվել, թե ինչպես պետք է պաշտպանիչ դիմակը դնել դեմքի վրա, որպեսզի այն կատարի իր գործառույթները: Հաստ և երկար մորուքը թույլ չի տալիս պատշաճ կերպով ամրացնել դիմակը դեմքին, ինչը մեծացնում է վարակման հավանականությունը: