ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
 
Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք–նամակները:
Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին:
Սույն մկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել: