ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան իր ելույթում ասաց․
«Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը։ Ընդ որում՝ հիմնավորում եք այն իրավիճակում, որ ձեր ֆրակցիայի առաջարկները մերժել է կառավարությունը ու «Իմ քայլը» եկել և հիմնավորում է, որ սա լավ բան է, բա որ լավ բան է ինչո՞ւ են մերժում, այն դեպքում, որ առողջապահության նախարարն ասաց, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի հաղթահարման համար, բա եթե զրո ազդեցություն ունի տակը ինչ է մնում, տակը մնում է մարդկանց վերահսկե՞լը։ Տաթևիկ Հայարպետյաննն ասում է՝ կառավարությունը, որ ոուզեր վերահսկեր՝ դա շուտ կաներ․ գիտեք կառավարությունը ուզում է դա ընթացքում վերահսկել, փուլ առ փուլ առիթներ են փնտորւմ վերահսկելու։ Աշխահում այս պանդեմիայի արդյունքում ոչ մի հնարավորություն չի բացվել, միայն մեզ մոտ է բացվել այդ հնարավորությունը ու ինչ հնարավորություն է, մարդկանց լսելու, տեղորոշելու։ Եթե ձեզ թվում, որ ես պետք է ձեզ հավատամ՝ սխալվում եք, որովհետև դուք էլ եք սիգնալով խոսում։ Բա որ դուք վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք սիգնալով խոսում, վախում եք ձեզ ո՞վ լսի, ԱԱԾ-ն՞, բա ինչի՞ եք սիգնալով խոսում։ Ինձ մի քաղաքացի էր զանգել՝ ասում է փաթեթը նման է Ֆորտ բոյարդի էտապներին, պետք է այդ բոլոր փուլերն անցնես, որ հասնես ինչ-որ բարիքի»։