ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում նշեց․

«Հարգելի պարոն նախարար, պնդում եք, որ նման սահմանափակումները թույլատրելի են, եթե մենք ընտրում ենք մարդու ազատությունների և կյանքի առողջության միջև։ Միգուցե կարող էի համաձայնվել ձեր հետ, բայց բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու։ Հիմնավորեմ՝ ինչու․ որևէ կերպ մարդու շփման շրջանակը ոչ ֆիզիկապես, այլ հեռախոսի միջոցով շփման շրջանակը մեզ չի տալու էն մարդկանց ցուցակ, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է։ Կառավարությունը փաստորեն ասում է՝ ես չունեմ բավարար միջոցներ, որպեսզի կարողանամ մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատեմ մյուս երեք միլիոն քաղաքացիների գտնվելու վայրերի հետ, մենք չունենք այդ ռեսուրսը այ դրա համար ինչ եմ անում ՝ եկեք տեսնենք՝ ով ում զանգեց, հետո տեսնեմ նույն տեղում եղել են թե չէ, սա շատ վատ ֆիլտր է։ Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին։ Այո, մենք պնդում ենք, որ սա ուշացած նածխագիծ է, որովհետև ունենալով արդեն 400-ից ավել դեպք մենք չենք կարողանալու կազմակերպել այս մեխանիզմով այդ բոլոր քաղաքացիների հայտնաբերումը, արդեն ուշ է այս ամենը ներդնելու համար։ Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»։