Շախմատային աշխարհը, այդ թվում՝ ադրբեջանցի գրոսմայստերները, ցավակցություն են հայտնում հայ շախմատիստ Լևոն Արոնյանին՝ կնոջ մահվան կապակցությամբ:  

 

Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել Գարի Կասպարովը, ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք: Ցավակցական գրառումներ են  կատարել նաև ադրբեջանցի գրոսմայստերներ Ռաուֆ Մամեդովն ու Թեյմուր Ռաջաբովը:

 

«Ցավակցում եմ... դիմացի'ր, Լևոն», - իր թվիթերյան էջում գրել է Մամեդովը:

«Խորապես ցավակցում եմ, Լևոն...», - գրել է Ռաջաբովը: