Հայաստանի մարզպետարանները շարունակում են պետական գնումների վրա միլիոններ ծախսել: Այս անգամ կանդրադառնանք Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների ուշագրավ գնումներին: Ընդ որում, կարևոր է ոչ միայն հսկայական գումարները, որոնք վճարվել են, այլ նաև այն հանգամանքը, թե ում են դրանք վճարվել, ով է հաղթող ճանաչվել այս կամ այն մրցույթում:
 
Արարատի մարզպետարանը շուրջ կես միլիոն դրամի անցագրային ապահովման սարքեր է գնել «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» ՓԲԸ –ից: Սույն ՓԲԸ-ն գրանցվել է 2009 թվականին:
 
Մարզպետարանը նաև ներկայացուցչական ծառայություններ է գնել ԱՁ Ավիկ Ղարիբյանից:
Ի դեպ, Արարատի մարզպետարանի և սույն ԱՁ-ի համագործակցությունը, ինչպես տեսնում ենք, բավական սերտ է: Այդ մասին են վկայում այս և նախորդ տարի կնքված բազմաթիվ պայմանագրերը:
Իսկ ներկայացուցչական ծառայությունների տակ ենթադրվում են հետևյալ ապրանքները՝ վաֆլիից մինչև պոմելո:
Արարատի մարզպետարանն իր կարիքների համար նաև համակարգչային աթոռներ է ձեռք բերել «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից:
 
Գեղարքունիքի մարզպետարանը նույնպես հետ չի մնացել և շուրջ 9,975,000 դրամի վարչական սարքավորումներ է ձեռք բերել «Էֆ-լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ից:
Ընդ որում, այդ պայմանագիրը մեկը չէ:
 
Մարզպետարանի կարիքների համար գրենական պիտույքների ձեռքբերման պայմանագիր է կնքվել «Սմարթլայն» ընկերության հետ, ընկերությունը պատկանում է ԱԺ նախորդ նստաշրջանի ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Բեգլարյանին: