Օլիմպիական խաղերիաշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին: Ալեքսանյանը զուգարանի թղթով ֆուտբոլային հնարքներ է կատարել: Ի պատասխան գյումրեցի ըմբիշի ցուցադրած հնարքների՝ ՀՖՖ «Ինստագրամի» պաշտոնական էջը հումորային գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի ուշադրության կենտրոնում է նաև Արթուր Ալեքսանյանը, և հաջորդիվ ազգային թիմի հավաքներին կարող ենք տեսնել նաև նրան:

 

«Մնա տանը» կամ #10touchesChallenge մեծ տարածում է գտել այս օրերիներբ մարզական բոլոր միջոցառումները 

չեղարկված ենև մարզիկները տանն են իրենց ունակություններ ցույց տալիս: