Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։
Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը»։