Ողջ աշխարհում կյանքը կանգնեցրած Կորոնա վարակը դեռ ամիսներ առաջ սկսեց տարածվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Հուբեյ նահագում ի հայտ եկած վարակը կարճ ժամանակահատվածում գրավեց ողջ Չինաստանը: Վարակի տարածման աննախադեպ տեմպը, վարակակիրների թվի ամենժամյա աճն ու հազարավոր մահերը դարձան երկրում արտակարգ դրություն մտցնելու պատճառ: Այդ օրերի ընթացքում ՀՀ մի շարք քաղաքացիներ գտնվում էին Չինաստանում՝ հեռու ընտանիքից ու հայրենիքից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ է հաստատել չինաստանաբնակ հայ քաղաքացու հետ, ով հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել մեկուսացման երկամսյակի, սահմանափակումների և երկրի ներկա իրավիճակի մասին:
Նշենք, որ վարակը Չինաստանում հասավ իր պիկին և սկսեց նվազել այնքան, որ օրեր առաջ պետության ղեկավարությունը դադարեցրեց արտակարգ դրությունը: Բնակչությունը դանդաղ, բայց սկսել են ինտեգրվել, ապրել ու աշխատել արդեն հետկորոնավիրուսյան Չինաստանում: