Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գնացքի ուղևորը թքել է մեկ այլ ուղևորի դեմքին:

Ինչպես հայտնում է News.com.au, հետագայում այդ տղամարդու մարմինը հայտնաբերվել է գնացքում՝ հաջորդ կանգառներից մեկում:

Ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը. նա 56-ամյա Անան Սահոհն էր:

Բժիշկները թեստավորել են նրան և պարզել, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով և թքել է այլ անձի դեմքին՝ իմանալով հանդերձ իր մոտալուտ մահվան մասին:

Հետաքննության արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել են նաև տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է Անանը, ով կանգնած է հերթի մեջ, թքում է մեկ այլ տղամարդու դեմքին: