«COVID-19- ով առանց ախտանիշների հիվանդների մոտ թոքերի ախտահարումներ են հայտնաբերվել»,֊հայտնում են ճապոնացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել էին Diamond Princess զբոսանավի կորոնավիրուսով վարակված ուղևորների տոմոգրաֆիայի արդյունքները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության պորտալը:

Նավի վրա վարակակիր104 մարդկանցից 76-ը ոչ մի ախտանիշ չունեին: Այնուամենայնիվ, «ասիմպտոմատիկ» հիվանդների մեծամասնության թոքերում (41 մարդ) հայտնաբերվել են փոփոխություններ «պաղ ապակու էֆեկտով»:
Նրանք, ովքեր ախտանիշներ ունեին, ունեին հազ, ջերմություն և ընդհանուր թուլություն:

Այս տվյալների հիման վրա ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նույնիսկ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքով թոքերին, միևնույն է, վնաս է պատճառվում: