2020 թվականի ապրիլի 7–8–ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում՝ ~356,907 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։

 

«Երկիր–Լուսին հեռավորությունը միջին հաշվարկով կազմում է 384,400կմ։ Փաստորեն, երեկ և այսօր «գերլուսինը» սովորական լիալուսնից կլինի մինչև 14%–ով ավելի մոտ և ~30%–ով ավելի պայծառ։ Այսպիսով, այսօր Լուսինը կծագի Երևանի ժամանակով երեկոյան 19։58–ին և մայր կմտնի առավոտյան 07։00–ին, և այն երկնակամարում տեսանելի կլինի 20։15–ից սկսած։ Եվ այսպես, նկարի՛ր Լուսինը այսօր և տեղադրիր այն մեկնաբանություններում։ #լուսին #գերլուսին #moon #supermoon»։