Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, որը Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է, պատմել է, թե ինչպես է օրերն անցկացնում կարանտինում:
Ռուբինան իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որում կիսվել է խոհարարական հմտությամբ։ Օգտատերերից մեկի հարցին՝ արդյո՞ք գաթա է, նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ պատրաստել է հրեական հալա:
Մոդելը հայտնել է նաեւ, որ զբաղվում է նկարչությամբ՝ խոստովանելով, որ արդեն գրեթե 2 տարի չի նկարել եւ ուրախ է, որ վերսկսել է: