Տաղանդավոր կոմպոզիտոր եւ երգչուհի, ոճի կուռք Զեմֆիրան, ինչպես եւ բոլրը, ստիպված է ինքնամեկուսանալ։ Նա ձգտում է մեկուսացած կենսակերպ վարել. խոստովանում է, որ տնից դուրս չի գալիս եւ աշխատում է նոր երգերի վրա։
«Այս տարօրինակ օրերին, երբ ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ես նտած եմ տանը, յուրաքանչյուր օր մի գործիքից մյուսին եմ անցնում, փորձում եմ մտքերս ու զգացմունքներս մարմնավորել երգերով։ Հիմա որեւէ այլ բան չեմ կարող անել։ Ուզում եմ օգնել ծերերին, ուզում եմ օգտակար լինել»,- Instagram-ում հայտնել է Զեմֆիրան։
Երգչուհին հայտնել է, որ իր նոր սկավառակը երկու երրորդով պատրաստ է, սակայն նրա խոսքով՝ հիմա դա կարեւորը չէ։ «Կարեւոր է նստել տանը, պաշտպանել մտերիմներին։ Բոլորս պետք է «քարանանք» ողջ մնալու համար»․- կոչ է արել ռոք երգչուհին։