Ամերիկացի պոռնոաստղ Մեիթլենդ Ուորդը, ով նախկինում նկարահանվել է Disney-ի ֆիլմերում, որոշել է իր լուման ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա էրոտիկ բնույթի մի քանի հոլովակներ է տեսաձայնագրել և առաջարկել է իր երկրպագուներին գնել դրանք: Նա խոստացել է վաճառքից ստացած գումարը նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարին աջակցող կազմակերպություններին: Այս մասին գրում է Daily Mirror-ը:
Աստղը նաև տեսակապով հանդիպում է երկրպագուների հետ և գումարի դիմաց մերկանում: Ամեն հանդիպումից նա վաստակում է ավելի քան 1.000 դոլար:
Ուորդի խոսքով՝ մարդիկ գտնվում են կարանտինում և ժամանակն է նրանց օգնել: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մասնակցությամբ հոլովակները գնողներին: