6-ից 12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից։
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածումն առաջ քաշեց մի շարք մարտահրավերներ դպրոցահասակ երեխաների ծնողների և խնամակալների համար, քանի որ այդ երեխաներից շատերը չեն կարողանում դպրոց հաճախել։ Այնուամենայնիվ այս սահմանափակումները ևս կարող են հնարավորություն լինել՝ սովորելու, ստեղծագործելու և նոր գիտելիքներ բացահայտելու համար:
Ստեղծագործելու այս հնարավորությունը քաջալերելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է 6-ից 12 տարեկան երեխաներին մասնակցելու նկարների մրցույթի։ Մինչև ս.թ. մայիսի 17-ը երեխաները պետք է նկարեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային որևէ վայր, որը նրանց համար կարևոր է: Երեխաները կարող են նկարել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ոչ միայն՛ իրենց երկրի, այլ նաև այլ երկրի մշակութային վայր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ուսումնասիրության համար հասանելի են Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։
Մրցույթին մասնակցած և մի քանի չափանիշներով (ստեղծագործական մոտեցում, նորարարություն, բազմազանություն) ընտրված նկարների հավաքածուն կցուցադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում։
Նկարները կարող են հրապարակվել մասնակցի ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ և պետք է տարածվեն վերջիններիս Instagram-ի էջի միջոցով' մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումների հասանելիությունը պետք է լինի «Հանրային» (Public), որպեսզի դրանք տեսանելի լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված են հետևյալ մշակութային վայրերը՝
• «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996թ., 2000թ.),
• «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000թ.),
• «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000թ.):
Ինչպես մասնակցել.
1 – Հետևել («Follow») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Instagram-յան էջին,
2 – Հավանել («Like») ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը,
3 – Instagram-ում հրապարակել մշակութային վայրի նկարը և կարճ նկարագիրը ներառելով նկարչի անունը, տարիքը և երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը և նշելով @unesco էջը։
4 – Instagram-ի պատմություն (Instagram story) բաժնում կիսվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումը՝ #ShareOurHeritage հեշթեգով և նշել @unesco էջը։
Հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժվար պահին, ինչպես նաև ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն աշխարհի մշակութային ժառանգության վայրերի մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում ստեղծվել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգության արկածները» (https://whc.unesco.org/en/patrimonito/) վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգության վայրերի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։