Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր ՀՀ կառավարությունը որոշում և շրջանառության մեջ է դնում քաղաքացիներին աջակցող մի շարք սոցիալական ու տնտեսական ծրագրեր: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ բոլոր քաղաքացիները սոցիալական աջակցության գոնե մեկ ծրագրից կարող են օգտվել և քաղցած չեն մնա, մինչդեռ այդպես չէ: Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ը ահազանգ ստացավ Վանաձոր քաղաքի մի բնակչուհուց: Վերջինս ասաց, որ ինքը սոցիալական աջակցության ծրագրերից ոչ մեկի պահանջներին չի համապատասխանում և հետևաբար չի կարող օգտվել որևէ մեկից: «Ես աշխատում եմ կարի արտադրամասում, մարտից հասկանալի պատճառնելով չենք աշխատում, բայց ես, ինչպես շատերը, սոցիալական խնդիրներ ունեմ, որոնց լուծման միակ հույսը սոցիալական աջակցության ծրագրերն էին: Շատ տխրեցի, երբ պարզ դարձավ, որ տեքստիլ արտադրամասում աշխատող մարդկանց համար աջակցություն չկա: Ես չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ վարսավիրները, սպասարկման ոլորտում աշխատող մարդիկ կարող են օգտվել ծրագրից, իսկ տեքստիլ արտադրամասում աշխատողներս՝ ոչ: Աշխատավարձս շատ չէր՝ 95-100 հազար դրամ»,- նշեց քաղաքացին: Նրա խոսքով՝ իրենք հենց մարտի սկզբից հարկադիր պարապուրդում են և քանի որ գործարքային աշխատող է, հույս չունի, որ կվճարեն պարապուրդի համար: «Շատ ցավալի է, որ աջակցության որևէ ծրագրում չկանք: Եթե աջակցության ծրագրերից կարող են օգտվել 200 հոգի, ապա մյուսները ո՞նց ապրեն: Ինչո՞ւ են ժողովրդին հիմարի տեղ դնում: Հիմա պետք է ասեն ոչ թե հպարտ քաղաքացի, այլ՝ սոված: Պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել»,-սրտնեղեց քաղաքացին:
Հիմա պետք է ասեն ոչ թե հպարտ քաղաքացի, այլ՝ սոված. Վանաձորի բնակչուհին ահազանգում է
18:34 - 14.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
28/02/24 09:50
«Ժողովուրդ». 2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը
20/03/18 13:03
Թող հիմա էլ ասեն, որ նա պետք է կարիերան ավարտի 33 տարեկանում. Ռոնալդուի մայրը` որդուն քննադատողներին (տեսանյութ)
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
21/05/24 13:29
Սահմանազատման հիմքում կնքվող փաստաթուղթը պետք է վավերացվի ՍԴ-ում, ես հիմա այդ մասին խոսել չեմ կարող (տեսանյութ)
11/04/24 10:26
Հայ-վրացական հարաբերություններին պետք է միս ու արյուն տալ. դրանք հիմա շատ բարձր մակարդակում են
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
27/10/23 12:15
Մեր համար շատ ծանր է, այսքան ընկերներ ու առողջություն ենք կորցրել. հիմա գոտիներս պետք է ձգենք
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան