Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, և այս ճակատամարտի առաջին գծում կան բժիշկներ, ովքեր հսկայական զոհաբերություններ են անում մարդկային կյանքը փրկելու համար:
Բժիշկներից շատերն ու բուժքույրերն իրենք են վարակվել COVID-19-ով, և նրանցից շատերը մեկուսանում ու հարազատներից առանձին են ապրում:
Այս լուսանկարը, որը կարճ ժամանակում սենսացիա էր դարձել, Twitter-ում տեղադրել է հնդիկ գործարար Հարշ Գոենկան:
Նկարում պատկերված են ամուսինն ու կինը` բժիշկներ, ովքեր ուս ուսի տված պայքարում են վարակի դեմ:
«Ամուսիններ, որոնք միասին պայքարում են COVID-19-ի դեմ: Նրանք աշխատում են շաբաթական 7 օր, օրական 18 ժամ և չեն կարող միմյանց ձեռք բռնել առանց պաշտպանիչ կոստյումների, որպեսզի խուսափեն վարակից: Նրանք պատերազմի ճակատներում պայքարող հազարավոր հերոսներից միայն երկուսն են»,- գրել է Գոենկան:
Ամբողջ մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածում ամուսնու և կնոջ լուսանկարը դարձավ սիրո խորհրդանիշ, որը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն: