Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը լծվել է կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած հետևանքները մեղմելու, հանրության սոցիալական օժանդակության փաթեթներ առաջարկելու, մշակելու, իրականացնելու գործին: Թե որքանով են դրանք արդյունավետ՝ թող գնահատի հանրությունը, սակայն ուշագրավ է, որ այդ պայքարը սոցապ.նախարարությունը միայնակ չէ, որ տանում է, այս հարցում վերջիններիս հետ ակտիվորեն համագործակցում են տարատեսակ ՀԿ-ներ, որոնց միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ կապ ունեն Սորոսի հայաստանյան գրասենյակի հետ:
 
Դիցուք, այստեղ ներկայացված են տեղաշարժման խնդիրներ և հաշմանդամություն ունեցող միայնակ տարեցների համար կենցաղային հարցերի օգնության հեռախոսահամարներ:
Դրանք ՀԿ-ների հեռախոսահամարներ են, որոնք և պետք է զբաղվեն վերոնշյալ կենցաղային հարցերը լուծելով: Ինչպես տեսնում ենք, այս ՀԿ-ներին պետական մակարդակով առաջ է «բրդում» սոցապ.նախարարությունը: ՀԿ-ներից Արմավիրի զարգացման կենտրոնը 2018 թվականին 20 հազար դոլարի գրանտ է ստացել Սորոսի հայաստանյան գրասենյակից, նպատակն էլ քաղաքացիական հասարակության աջակցմանն ուղղված ծրագրերի իրագործումն է:
ՀԿ-ներից մյուսը՝ Առաքելություն Հայաստանը, նույնպես անմասն չի մնացել համընդհանուր խրախճանքից՝ Սորոսի գրասենյակից պոկելով 18 հազար ԱՄն դոլար, իսկ ծրագրի նպատակը՝ անօթևան անձանց իրավունքների վերականգնումն է:
Ահա այն ՀԿ-ների ցանկը, որոնց հետ համագործակցում է սոցապ.նախարարությունը:
 
Պատահականություն է արդյոք՞, որ այս ՀԿ-ների մեծ մասն այս կամ այն կերպ կապված է Սորոսի հայաստանյան գրասենյակի հետ և այն, որ այս ՀԿ-ների մեծ մասը հանդես էր եկել Սորոսի գրասենյակին աջակցող հայտնի հայտարարությամբ: